Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս քարոզարշավի ամենաառանցքային նպատակն է, որ ես տեսնեմ ձեր աչքերը. Փաշինյան (տեսանյութ)

Ներքին Գետաշենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այսօր իրենց քարոզարշավի նպատակը ինչ-որ բան ասելու կամ լսելու մեջ չէ. «Այս քարոզարշավի ամենաառանցքային նպատակն է, որ ես տեսնեմ ձեր աչքերը, ձեր հայացքը, դուք տեսնեք իմ աչքերը, իմ հայացքը: Ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ մի անհաղթահարելի ուժ, մի հզոր էներգիա»:

Փաշինյան նաև անդրադարձավ ընդդիմախոսներին հայտարարություններին՝ ասելով, որ իրենք միասնականության կողմնակից են, բայց չեն կարող միանալ շատերի հետ. «Այո՛, մեզ պետք է ազգային միասնություն, բայց, կներեք, չենք կարող միասնություն ունենալ նրանց հետ, ովքեր մեր հերոսական ժողովրդին «ժեխ» են անվանում կամ «բոմժ» »: