Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հետո նայելու եմ իրենց աչքերին, տեսնեմ կարողանում են նայեն իմ աչքերի մեջ»․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Սանասարյանին այսօր քարոզարշավի ընթացքում մոտեցավ մի տղամարդ ու հիշեցրեց, որ նախկինում՝  2018-ին նա Նիկոլ   Փաշինյանի հետ ընկերություն էր անում, իսկ հիմա առանձին է մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին։

«Եթե ընկերոջդ փոխում ես ոչ կարգին ընկերոջ հետ, դու չես մեղավոր»,-նկատեց Սանասարյանը։

Քաղաքացին հակադարձեց, թե դու էլ քո չափաբաժին մեղքն ունես։

Սանասարյան էլ մի քիչ  նեղսրտած պարզաբանեց, թե իր պաշտոնավարման ընթացքում ինքը կոռուպցիան բացահայտելով առաջ էր գնում, սակայն իրեն մեղադրեցին կոռուպցիայի մեջ։

«Ես չարություն չունեմ որևէ մեկի հանդեպ, բայց արդարությունը պետք է հաղթի։ Հետո նայելու եմ իրենց աչքերին, տեսնեմ կարողանում են նայեն իմ աչքերի մեջ»,-ասաց Սանասարյանը։

Հիշեցնենք, որ  Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության պետն էր, սակայն նրա լիազորությունները  դադարեցվեցին, երբ   հեմոդիալիզի գնումների գործով նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։