Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բազմացեք․ բազմաթիվ հայուհիներ կցանկանան, որպես Սաթենիկ, իրենց առևանգեն․ Շիրինյան (տեսանյութ)

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի անդամ Լևոն Շիրինյանը գտել է մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման եղանակը։ Նա առաջարկում է ինտենսիվորեն բազմանալ։

«45 տարեկան մի տղամարդ ինձ մոտեցել ու ասում է՝ ո՞նց կլինի, զինվոր չունենք։ Ասում եմ՝ այ տղա, արևի տակ թափառելու փոխարեն, գնա, երեխա ունեցի։ Այնպես որ, բազմացեք, երեխա ունեցեք։ Մի լացեք, թե փող չկա, հայ ժողովուրդը վաղուց գիտի հարցի լուծումը»,-Տափերականում քարոզարշավի ժամանակ պատմեց Շիրինյանը։

Այնուհետն Լևոն Շիրինյանը հիշեց Արտաշես արքային․ «Բերեք աշնանը Տափերականում հիմնենք հայոց փառահեղ անցյալի վերադարձի տոնակատարություն։ Վստահ եմ՝ դերասանները կգան Արտաշեսի վստահությամբ և վստահ եմ՝ բազմաթիվ հայուհիներ կցանկանան, որ էտ թագավորը, որպես Սաթենիկ, հենց իրենց առևանգի»։