Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 11.06.
A A
Սպորտ

«Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստները կմեկնեն պարտադիր զինվորական ծառայության

Երևանի «Փյունիկ-2»-ում հանդես եկող Էմին Սնջոյանը, Աշոտ Բաղդասարյանը, Միքայել Ասլանյանը, Վահե Բեգոյանը, Էդգար Կարապետյանը, Դանիել Աղբալյանը, Վլադիմիր Ալլահվերդյանը, Էդգար Հայրապետյանը, Արթուր Պատատյանը և Էրիկ Ավետիսյանը հեռացել են «Փյունիկից»։

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, այդ ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում, իսկ պարտադիր զինվորական ծառայության գնացող ֆուտբոլիստներին՝ խաղաղ ծառայություն։