Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գևորգյան
A A
Քաղաքականություն

Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և շտաբի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, մասնավորապես Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող մոտեցումներ: Այս մասին հայտնում են դաշինքի գրասենյակից։