Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան
A A
Քաղաքականություն

Ակնկալում եմ արդարություն.Տիգրան Արզաքանցյան

ԿԸՀ որոշմամբ զբաղվում են իմ փաստաբանները ,-Ա1+ին ասաց ՀԴԿ վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը` անդրադառնալով իրեն չգրանցելուն եւ ընտրապայքարից դուրս մնալու հնարավորությանը։ Նա մանրամասներ չհայտնեց,  միայն նշեց` ակնկալում է արդարություն։ Ըստ նրա` իրենք հայտարություն կանեն։
 
Ավելի վաղ ՀԴԿ -ն արել էր հետեւյալ հայտարությունը.
 
«Հայաստանի դեմոկրատական ​​կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։
Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։
 
Նշենք, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում:
 
Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդի հեռացումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ի ընտրությունների օրինականությունն ընդհանրապես։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նմանատիպ որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացնելու է և սա թույլ է տալիս կասկածել նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա արդարությանը: Միասին պաշտպանենք պետությունը ցանկացած անօրինական քայլերից»։

 
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երեկ ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։