Բացել լրահոսը Փակել լրահոսը
1623395157,3421
A A
Հասարակություն

Ավտովթար Լանջիկում․ կա զոհ ու 2 վիրավոր

2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս՝ 88-րդ կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լանջիկ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով բախվել կամուրջի բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և նույն ավտոմեքենայի սրահում գտնված երկու անձինք ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ ուղևորներից մեկը, գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկու անձ ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ և ավտոմեքենայում գտնված անձանց հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները, ականատես վկաների առկայությունը պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: