Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro-2020
A A
Սպորտ

Անգլիացիները ծնկի կիջնեն Եվրո-2020-ի խաղերից առաջ, իսկ շոտլանդացիները` ոչ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները Եվրո-2020-ի բոլոր խաղերից առաջ ծնկի են իջնելու, չնայած երկրպագուների դժգոհությանը: Բանն այն է, որ Անգլիայի հավաքականը ընկերական խաղում երբ հերթական անգամ նման քայլով իր աջակցությունն է հայտնել Black Lives Matter շարժմանը, հանդիսականները սկսել են սուլել:

ՈՒԵՖԱ-ն այդ առիթով ֆուտբոլասերներին կոչ է արել հարգանքով մոտենալ նման ակցիաներին, քանի որ այն ուղղված է ռասսայական խտրականության դեմ: Իսկ ահա Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ հավաքականի ֆուտբոլիստները ծնկի չեն իջնի խաղերից առաջ:

«Շոտլանդիայի տղամարդկանց հավաքականը միշտ էլ պայքարել է ռասսայական խտրականության դեմ: Մենք դա կանենք նաև Եվրո-2020-ի խաղերից առաջ: Կարևորն այն է, որ շարունակենք այդ պայքարը և կարողանան փոխել մարդկանց աշխարհայացքները», - ասել է Շոտլանդիայի հավաքականի ավագ Էնդրյու Ռոբերտսոնը:

Հավելենք, որ Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականները Եվրո-2020-ում հանդես են գալու սեփական հարկի տակ, սեփական երկրպագուների ներկայությամբ: