Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տանիքի նորոգում
A A
Հասարակություն

Լավ լուր Գեղարքունիզի մարզպետից

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Աս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ըստ Սանոսյանի՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 14 միլիոն 274 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 6 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 4 միլիոն 996 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը, 20 տոկոսը կամ 2 միլիոն 854 հազար դրամը՝ այլ ներդրող։

Հիմնանորոգվող տանիքի մակերեսը կազմում է 1200 քառակուսի մետր։ Այս շենքում են գործում Սեմյոնովկայի համայնքապետարանը, բուժկետը, գրադարանը, դահլիճը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարավի առաջիկա օրերի ընթացքում։