Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-6hYi52qOqA
A A
Հասարակություն

Մեքենան բախվել է ծառին ու հրդեհվել

Հունիսի 11-ին, ժամը 02։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շահումյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 207 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․,  ծնված 2004 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։21-ին, մարվել՝ 02։35-ին։ Այրվել է ավտոմեքենան։