Բացել լրահոսը Փակել լրահոսը
odihr-1412x795
A A
Պաշտոնական

ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է պատրաստել

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունը 2021թ. հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետություն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է պատրաստել։

 

ԳՈՐ ԾԱԴԻՐ ԱՄՓՈՓՈՒՄ
• Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2021թ.
հունիսի 20-ին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին
որոշումը կայացվել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի դադարեցման
նպատակով 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի հայտարարությանը հաջորդած
հակակառավարական ցույցերից հետո:

• Ընտրողները կընտրեն առնվազն 101 պատգամավոր՝ հնգամյա ժամկետով, մեկ
համապետական ընտրատարածքում՝ նոր ներդրված փակ համամասնական ցուցակի
համակարգով: Համակարգը ներառում է անցողիկ շեմ և լրացուցիչ մանդատներ, ինչի
նպատակը կայուն մեծամասնության երաշխավորումն է՝ միաժամանակ ընդդիմության
համար ապահովելով մանդատների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի չափով
ներկայացվածություն: 2021թ. ապրիլին ընդունված՝ նախկինում գործող երկաստիճան
համամասնական համակարգի փոփոխությունը, որով թեկնածուներն ընտրվում էին
միասնական ազգային ցուցակով և 13 բաց տարածքային ցուցակներով, աջակցության է
արժանացել շատ քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական
հասարակության կազմակերպությունների կողմից:

• Ընտրությունները կանցկացվեն 2016թ. ընդունված և, ընտրություններից կարճ ժամանակ
առաջ, տարածքային ցուցակները վերացնելու և այլ դրույթներ
համապատասխանեցնելու համար 2021թ. ապրիլին փոփոխված ընտրական օրենսգրքի
համաձայն: Մայիս ամսին ընդունված փոփոխությունների ավելի լայն փաթեթը ուժի մեջ
կմտնի 2022թ. և չի վերաբերում այս ընտրություններին:

• Ընտրությունների վարչարարությունն իրականացվում է Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի (ԿԸՀ), 38 տարածքային ընտրական հանձնաժողովների (տարածքային
ԸՀ) և 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) կողմից: ԿԸՀ-ն մինչ օրս
պահպանել է օրենքով սահմանված բոլոր վերջնաժամկետները, կազմակերպել է
կանոնավոր բաց քննարկումներ, և ԿԸՀ որոշումները ճիշտ ժամանակին առցանց
հրապարակվել են: ԿԸՀ գործողությունների ծրագրում հաշվի են առնվում
ընտրությունների կազմակերպման սեղմ ժամկետները, ինչը նկատելի է ՏԸՀ անդամների
համար դասընթացներից և ընտրական նոր ընթացակարգերի վերաբերյալ ընտրողների
իրազեկվածության բարձրացման ընթացակարգերից:
ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելություն Էջ:2
2021թ. հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ
Միջանկյալ զեկույց (մայիսի 18-31, 2021թ.)

• Ընտրողների ցուցակը կազմվում է Բնակչության պետական ռեգիստրի հիման վրա, որը
վարում է ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը, և որը ներառում
է շուրջ 2.6 միլիոն ընտրող և ՀՀ –ում միշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող
քաղաքացիներ: Ընտրությունների օրը ընտրողների անձը նույնականացվելու է
Ընտրողների նույնականացման սարքերի (ԸՆՍ) միջոցով: 2017թ. ներդրված ԸՆՍ-ներն
օգնում են կանխել բազմակի քվեարկության և այլ անձի փոխարեն քվեարկելու
ճանապարհով հնարավոր ընտրական խարդախությունները: Ըստ ԿԸՀ-ի՝ ԸՆՍ-ները
զգալիորեն բարելավել են ընտրողների նույնականացման գործընթացի
արդյունավետությունը ի համեմատ նախորդ տարիների թղթային մեթոդի:

• Խորհրդարանական ընտրությունների համար քաղաքական կուսակցությունները և
կուսակցությունների դաշինքները ԿԸՀ են ներկայացնում իրենց թեկնածուների ցանկը:
Ընտրական օրենսգիրքը սահմանում է 30 տոկոս գենդերային քվոտա: Մայիսի 31-ին ԿԸՀն գրանցել է թեկնածուների ցանկ ներկայացրած 22 քաղաքական կուսակցություն և 4
դաշինք: Տասներկու տարբեր թեկնածուների ցանկից ԿԸՀ-ն մերժել է քսանվեց անհատ
թեկնածուի: Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված չորս տեղի
համար չորս կուսակցություններ և դաշինքներ գրանցել են թեկնածուներ:

• Այս արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կտևի 12 օր՝ հունիսից
7-ից մինչև հունիսի 18-ը: Քարոզարշավի միջոցները՝ ինչպիսիք են հեռուստատեսային
հոլովակները, վահանակները և պաստառները, արդեն տեսանելի են և չնայած COVID
համավարակին, ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդները և
զրուցակիցները զեկուցել են, որ երկրի ամբողջ տարածքում տեղի են ունենում
անձնապես քարոզարշավային աշխատանքներ: Նախաքարոզարշավային շրջանում
ազգային անվտանգության հետ կապված հարցերը գերակա դիրք են զբաղեցնում
քաղաքական դիսկուրսում:

• Օրենքը նախատեսում է քարոզարշավի մասնավոր և հանրային ֆինանսավորում և
ներդրումների ու ծախսերի մասով դնում է սահմանափակումներ: Մրցակցող
կուսակցություններից և դաշինքներից պահանջվում է բացել հատուկ բանկային հաշիվ
իրենց քարոզարշավի ֆինանսավորման գործարքների համար և ներկայացնել երկու
զեկույցներ քարոզարշավի եկամուտների և ծախսերի վերաբերյալ՝ առաջինը
ընտրությունից 10 օր առաջ, երկրորդը՝ 10 օր հետո: Զեկույցնեը պետք է հրապարակվեն
ԿԸՀ կայքում: Քարոզարշավի ֆինանսների վերահսկման համար պատասխանատու է
ԿԸՀ - Վերհսկիչ-վերստուգիչ ծառայությունը:

• ԶԼՄ միջավայրը բազմազան է և ներառում է մեծաքանակ լրատվամիջոցներ, սակայն
տարբեր հեռարձակողների քաղաքական ուղղվածությունը ընտրությունների
կողմնակալ լուսաբանման վտանգ է առաջացնում: Թեպետ հեռուստատեսությունը
շարունակում է մնալ քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը՝
սոցիալական ցանցերի դերն արագորեն աճում է: Օրենքը մրցակից քաղաքական
կուսակցությունների և դաշինքների համար ապահովում է անվճար հեռարձակման
հնարավորություն հանրային հեռարձակողներով և թուլ է տալիս նրանց գովազդ գնելհանրային և մասնավոր ԶԼՄ-ներում: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը
կվերահսկի քարոզարշավի ընթացքում ԶԼՄ համապատասխանելիությունը օրենքին՝
այդ թվում մեդիա մշտադիտարկում իրականացնելով:

Ամբողջական զեկույցն՝ այստեղ