Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Պաշտոնական

Շուրջ 3 ժամ ադրբեջանական զինված ուժերը կրակել են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ

2021 թվականի հունիսի 10-ին (այսօր)` ժամը 16:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում։ Դեպքին անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք ստուգմամբ հաստատվել են:

 
Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ գյուղերի բնակիչների ահազանգերի ընթացքում լսվել են կրակոցներ: