Բացել լրահոսը Փակել լրահոսը
16233378442265
A A
Բիզնես

EURO 2020-Ի ընթացքում UCOM-Ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Մինչև հուլիսի 11-ը EURO 2020 ֆուտբոլային առաջնության ընթացքում Ucom-ի շարժական հեռախոսակապի և ֆիքսված ծառայությունների բաժանորդներն անվճար կմասնակցեն uMeter քվեարկության-խաղարկությանը՝ ուղարկելով իրենց կարծիքը սպասվող խաղերի արդյունքների վերաբերյալ։ Քվեարկությանը մասնակցած բաժանորդները ձեռք են բերում հնարավորություն ստանալու նվեր՝ 200 ֆուտբոլային գնդակներից, 60 անլար ականջակալներից և 60 լիցքավորիչ սարքերից (power bank) մեկը։

Շարժական հեռախոսակապի բաժանորդները կարող են մասնակցել uMeter քվեարկություն-խաղարկությանը SMS խաղարկության միջոցով՝ 2020 կարճ համարին ուղարկելով uMeter բանալի բառը, ստանալով կարճ հաղորդագրություններ և ամեն օր կարծիք հայտնելով SMS-ում նշված հաջորդ օրվա խաղերից մեկի վերաբերյալ։ Խաղարկության բոլոր SMS-ներն անվճար են:

«Քանի որ Ucom-ը Արմենիա TV-ի հեռարձակման գործընկերն է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի ցուցադրման շրջանակներում, լինելու են խաղեր, որոնք հեռարձակվելու են բացառապես Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում, որը հասանելի է Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներին։ Ի դեպ, ֆիքսված ծառայության բաժանորդները կարող են քվեարկել Ucom TV ֆեյսբուքյան էջի Messenger Chatbot-ի միջոցով։ Յուրաքանչյուր օր Ucom TV ֆեյսբուքյան էջում կտեղադրվի հրապարակում հաջորդ օրվա խաղերից մեկի վերաբերյալ և Ձեզ ընդամենն անհրաժեշտ կլինի մրցութային հրապարակման նկարագրությունում նշված հղումով անցնել նամակագրության բաժին, սեղմել Get Started, ընտրել առաջարկվող տարբերակներից մեկը և տրամադրել Ucom ֆիքսված ծառայության Ձեր ID-ն», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ucom-ը կհավաքագրի իր բաժանորդների SMS և ֆեյսբուքյան քվեարկության արդյունքները, այնուհետև խաղի օրը կներկայացնի դրանք Ucom TV-ով և Ucom TV ֆեյսբուքյան էջում՝ uMeter ինտերակտիվ ցուցիչի միջոցով: Այն ցույց կտա, թե ինչպես են բաշխվել Ucom-ի բաժանորդների ձայները։

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով:

Հավելենք, որ յուրաքանչյուր խաղի համար հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ: Այլ մանրամասները նշված են www.ucom.am/uMeter կայքէջում։