Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (4)
A A
Պաշտոնական

Հրետանավորների մասնագիտական պարապմունքներ

Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով հունիսի 9-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Սահմանված կարգով և ժամկետներում կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը գնահատվել է բարձր։