Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, դա էլ անում է ԱԳՆ-ն․ Լեւոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

«Արտաքին գործերի նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն։ Ինչպիսի բան է թելադրում Նիկոլ Փաշինյանը, դա են անում։ Արեցին, արեցին, արդեն զզվեցին դրանից էլ, տեսան, որ ընկնում են շատ անհարմար վիճակի մեջ, դրա համար հրաժարականների շարան սկսվեց»․ այս մասին  «Ա1+»-ի լրագրողի՝ ԱԳՆ-ում այս կարևոր պահին նախարարներ և նախարարի տեղակալներ չլինելու դիտարկմանը ի պատասխան ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ երբեք որևէ Արտաքին գործերի նախարարության չի կարելի մեղադրել։ Կարելի է մեղադրել միայն այն դեպքում, եթե պետության նախագահի հրահանգները սխալ է կատարում կամ չի կատարում․ «Այդ դեպքում շպրտում են այդ նախարարներին դուրս։ Մեղք են։ Ոստիկանությունն էլ է մեղք։ Տուն տեղ թողած 24 ժամ կանգնում էին փողոցներում։ Կարծում եք՝ իրենց շատ է դուր գալիս ժողովրդին հրմշտել, արժանանալ նրանց թուք ու մուրին։ Գուցե ներսում ամենաշատը Նիկոլի դեմ կատաղած են հենց ոստիկանները»։