Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ բոլորը կնքվել են իմ օրոք․ Առաջին նախագահ (տեսանյութ)

Հայ-ռուսական հարաբերությունների  վերաբերյալ՝ «Ա1+»-ի  հարցին Առաջին Նախագահը պատասխանեց, որ հայ-ռուսական հարաբերությունները հաստատված են հրաշալի իրավաքաղաքական հիմքի վրա, որի պայմանագիրը կնքվել է 1997թ․։

«Դրա տակ բազմաթիվ ուրիշ օրենքներ՝ և՛ օդային պաշտպանության համատեղ զորաբաժանումը, և՛ սահմանապահ զորքերի համատեղ կիրառումը։ Այդ բոլորը կնքվել են իմ օրոք։ Եթե դա չլիներ, մենք շատ ավելի շուտ պարտված կլինեինք Ղարաբաղում և Նիկոլի բախտը կբերեր, այդ պարտությունն իր գլխին չէր ջարդվի»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս պատերազմից հետո արդեն Հայաստանն է դուրս թողնվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում և Հայաստանը ոչ մի որոշում ինքնուրույն չի կարող կայացնել Ղարաբաղի վերաբերյալ։