Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ է նշանակել

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արսեն Պետրոսյանը։ Նրա մարզչական շտաբը համալրել են նաև Ստեփան Ղազարյանն ու Իգոր Պադերինը։

Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի անցած առաջնությունում «Ուրարտուն» զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը և շուտով պետք է պատրաստվի Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։