A
A
Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի տակ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի փորձառու շախմատիստ Վլադիմիր Հակոբյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի ներքո:
Շախմատի միջազգաին ֆեդերացիան արդեն հաստատել է հայ շախմատիստի տեղափոխությունը միացյալ նահանգներ: ԱՄՆ-ի շախմատիստների վարկանիշային աղյուսակում Վլադիմիր Հակոբյանը զբաղեցնում է 12-րդ տեղը:
Նրանից չորս աստիճանով բարձր է ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը, իսկ չորս աստիճանով ցածր է Հայաստանից ԱՄՆ տեղափոխված մեկ այլ շախմատիստ՝ Վարուժան Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը նույնպես պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ և փոխել իր շախմատային քաղաքացիությունը: