Բացել լրահոսը Փակել լրահոսը
c9d586bf678c4aaca65f3c99b4d9434c.thumb
A A
Հասարակություն

Խաղաղապահներն ապահովում են ԱՀ-ում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշում է գերատեսչությունը, Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ներկայացուցիչները դիմել են հումանիտար արձագանքման կենտրոն՝ խնդրելով ապահովել գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների անվտանգությունը։

«Այսօրվանից և հաջորդ շաբաթվա ընթացքում ապահովելու ենք գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը»,- հայտնել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վասիլևը: