Բացել լրահոսը Փակել լրահոսը
1564aa057cd51f7bbd79eb65879ea
A A
Հասարակություն

Ավելանում են Մոսկվա-Երևան ուղղությամբ շաբաթական թռիչքները

Հունիսի 10-ից Ռուսաստանը վերսկսում է կանոնավոր չվերթները մի շարք ուղղություններով։ Այս մասին հայտնում է EurAsia Daily-ն։

Ռուսաստանը 2-ով ավելացնում է Հունաստանի հետ Մոսկվա-Աթենք երթուղով թռիչքները, շաբաթական 1 չվերթով ավելանում են Մոսկվա-Երևան, Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Դոհա, Մոսկվա-Տաշքենդ և Մոսկվա-Դուշանբե ուղղություններով թռիչքները, Եգիպտոսի և Սերբիայի հետ թռիչքներն ավելանում են շաբաթական մինչև 7 անգամ։

Կանոնավոր չվերթները վերսկսում են Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Մավրիկիոսի, Մարոկկոյի, Խորվաթիայի հետ, ինչպես նաև չարտերային թռիչքները՝ դեպի Ալբանիա: