Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մակրոն
A A
Քաղաքականություն

Մակրոնը կշարունակի իր այցերը երկրի շրջաններով՝ չնայած ապտակի միջադեպին

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ Էմանուել Մակրոնը, չնայած Դրոմ դեպարտամենտում տեղի ունեցած ապտակի հետ կապված միջադեպին, որոշել է չչեղարկել երկրի շրջաններով ուղևորությունը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահը կշարունակի իր պլաններին համապատասխան այցելել երկրի շրջաններ»,- հայտնել է նա՝ ընդգծելով, որ Մակրոնը «մտադիր չԷ հրաժարվել երկրի բնակիչների հետ անմիջական շփումից»։

Ընդ որում, կառավարության ներկայացուցիչը նշել է, որ միջադեպից հետո նախագահի թիկնազորում փոփոխություններ չեն լինի»։

Հիշեցնենք, որ Մակրոնը Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ընթացքում ապտակ էր ստացել ։