Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեր մեղքը չէ, որ պատերազմը տևեց ավելի երկար, քան կարող էր. Սերգեյ Լավրովը՝ Արմեն Դարբինյանին (տեսանյութ)

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերգեյ Լավրովի հետ իմ այսօրվա հարց ու պատասխանը ապացուցեց, որ Հայաստանյան արտաքին քաղաքական օրակարգում բացակայում է Թուրքիայի կողմից արդեն 30 տարի շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար հույժ կարևոր ենթակառուցվածքների ապաշրջափակման (deblocading) թեման: Այսինքն` տարածաշրջանային իբրև թե ապաշրջափակման բանակցություններին չի մասնակցում շրջափակման քաղաքականության քավորը` Թուրքիան։

Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ մեր ձախողված արտաքին քաղաքականության մասին։ Մեր օրակարգում դեռևս պամպերսներն են»: