Բացել լրահոսը Փակել լրահոսը
197770459_10159434614862673_2806396581591464431_n
A A
Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին ժամանել է Հայաստան

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին:  Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը։

«Ուրախ ենք Հայաստանում ողջունել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ: