Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հիմա չպետք է արթնացնել․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի  (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությամբ, սակայն հիմա պետք է շեշտը ոչ թե դնել դրա վրա, այլ վերականգնել տարածաշրջանում խաղաղ կյանքը։  Այս մասին, TACC գործակալության փոխանցմամբ, ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, որ այժմ շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված։ Սակայն դա պետք է վերջնականապես համաձայնեցնել ՄԽ համանախագահների հետ, ովքեր այս փուլում հավանաբար չպետք է արթնացնեն կարգավիճակի հարցը, այլ նպաստեն վստահության վերականգնմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները սկսեն նորից ապրել միասին անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ։ Եվ այդ ժամանակ, վստահեցնում եմ, մի 2-3 տարուց, եթե ապահովենք նման կյանք, կարգավիճակների բոլոր հարցերը կլուծվեն շատ ավելի հեշտորեն»,- հայտարարել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը շատ օգտակար ու կարգավորող գործոն է։