Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ-արման թաթոյան
A A
Հասարակություն

Քարոզարշավի ընթացքում գերիների վերադարձի հարցերը շահարկելն ավելացնում է լարվածությունը․ ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով․

«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»:

Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ: Ուստի, բոլորից պահանջում եմ ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը: Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ Արագածոտնի մարզում քարոզարշավի շրջանակներում հայտարարել էր, որ պատրաստ է իր որդուն գերի ուղարկել թշնամուն, եթե դրա դիմաց ազատ արձակվեն մեր մյուս գերիները։ «Ես համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ` որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,-ասել էր Փաշինյանն ի պատասխան երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն առաջարկ-դիտարկմանը, թե ինչու որդուն չի փոխանակում մի քանի տասնյակ գերիների հետ։

Նա նաև կիսվել էր իր որդու՝ Աշոտ Փաշինյանի գրառմամբ, որում ասվում էր․