Բացել լրահոսը Փակել լրահոսը
մակրոն
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայում անհայտ անձը ապտակել է Էմանուել Մակրոնին

Անհայտ անձը  հարվածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմքին։Միջադեպը տեղի է ունեցել պետության ղեկավարի Դրոմի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ:

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ Ֆրանսիայի ղեկավարը մոտենում է իրեն սպասող մարդկանց, բռնում է տղամարդկանցից մեկի ձեռքը, սակայն վերջինս մյուս ձեռքով ապտակում է նախագահին:

Դրանից հետո անվտանգության աշխատակիցները միջամտել են։  Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մարդու:

Ֆրանսիացի քաղաքական գործիչները դատապարտել են կատարվածը  և այն բնորոշել  ֆիզիկական ագրեսիա պետության ղեկավարի դեմ: