Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՊԾ
A A
Հասարակություն

Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն

Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ։
 
Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն: