Բացել լրահոսը Փակել լրահոսը
1054665
A A
Պաշտոնական

Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ընդգծելով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ընդունած հայտարարությունների իրականացման հետևողականությունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի լիդերների  2020-ի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարությունների հետևողական իրականացումը: Առաջնային խնդիրներից է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտայի կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը: Շառլ Միշելը զորակցություն է հայտնել անցկացվող աշխատանքներին, այդ թվում՝ այն աշխատանքներին, որոնք իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների միջոցով»,-ասվում է հաղորդագրության տեքստում: