Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

Մարդու իրավունքների պաշտպանը խումբ է գործուղել Սյունիք

Անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը խումբ է գործուղել Սյունիք

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` աշխատանքային խումբ է մեկնել ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով։


Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:
 
Առկա վիճակը ոտնահարում է ՀՀ սահմանային բնակիչների կենսական իրավունքները (կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, արժանապատից ապրելու և այլ իրավունքներ:

Դրանից բացի,  նրանք այդ վայրերում են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքների և ցեղասպան քաղաքականության արդյունքում: