Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Քարոզարշավ (1)
A A
Պաշտոնական

Փաշինյանն այսօրվանից արձակուրդում է

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի  թեկնածու Նիկոլ Փաշինյան  արձակուրդում է։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կայքում։ Որոշման մեջ ասվում է․

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա
ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:
2. Սահմանել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:  

Նշենք, որ ավելի վաղ պաշտոնապես չկար նման տեղեկատվություն և քննարկումներ էին ընթանում, որ վարչապետի պաշտոնակատարն իրավունք չունի քարոզարշավ անցկացնել այն դեպքում, երբ դեռ աշխատանքի մեջ է ու չի գնացել արձակուրդ