Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գայում Փաշինյանին ընդունեցին ծափերով և աղուհացով (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկել է Արմավիրի մարզից։ Կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնում ելույթներից հետո նրանք ուղևորվեցին դեպի Գայ համայնք, որտեղ ժողովուրդը նրանց ծափահարություններով և աղ ու հացով էր դիմավորում։

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց համայնքում տեղադրված՝ Եղեռնի, պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մոտ։ Ելույթում նա նշեց, որ Գայ համայնքը շատ հիշարժան համայնք է իր հսկայական ջերմոցներով․ «Երբ ասում ենք, որ ուզում ենք գյուղատնտեսությունն ավելի էֆեկտիվ լինի, հենց դա նկատի ունենք, որ միավոր հողից ավելի շատ արդյունք ստացվի»։

Նրա խոսքով՝ իրենք խնդիր ունեն երկրում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և ջերմոցային տնտեսություններ ունեցողներին երկու հարցում աջակցելու՝ էլեկտրախնայողության և կրթության․ «Ես ուրախ եմ, որ Գայ համայնքում ի վերջո ՀՀ Կառավարությունը կառուցում է գյուղի աշխատանքին համապատասխան մանկապարտեզ, որտեղ կարող են հաճախել 100-ից ավելի երեխաներ»։

Ելույթից հետո տարբեր Գայ համայնքում հավաքված տարբեր համայնքների բնակիչները հարցեր էին ուղղում Նիկոլ Փաշինյանին, վերջինս էլ պատասխանում էր դրանց։