Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Արման Դարչինյանը 10-րդ օլիմպիական ուղեգիրը նվաճեց Հայաստանի համար

Փարիզում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող  բռնցքամարտիկ Արման Դարչինյանը քառորդ եզրափակիչ փուլում առավելության հասավ վրացի Գեորգի Կխարաբաձեի նկատմամբ և նվաճեց Տոկիոյի խաղերի ուղեգիր

 

Առաջին ռաունդում մեր մարզիկը միավորներով զիջեց մրցակցին, սակայն 2-րդ ռաունդում կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը. վանաձորցի բռնցքամարտիկը նախ տիրեց կենտրոնին, ապա սկսեց ավելի շատ ու դիպուկ հարվածներ հասցնել: Արդյունքում, 2-րդ ռաունդում բոլոր 5 մրցվարները միաձայն հաղթանակ շնորհեցին մեր բռնցքամարտիկին: Երրորդ ռաունդում Արման Դարչինյանը շատ գրագետ աշխատեց և ի վերջո հաղթեց 3:2 հաշվով: Նա կշարունակի պայքարը մեդալների համար:

 

Սա մեր բռնցքամարտիկների նվաճած 2-րդ օլիմպիական ուղեգիրն էր, իսկ ընդհանուր առմամբ 10-րդը Հայաստանի համար: Փարիզում օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի նաև Անի Հովսեփյանը: