Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Պաշտոնական

59-ամյա քաղաքացին մահացել է Մելիքգյուղի սարերում․ դին սարից իջեցրել են փրկարարները

Հունիսի 5-ին, ժամը 22։31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղի սարերում քաղաքացի է մահացել. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ․ Կ․-ի (ծնված 1962 թ.) դին իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: