Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan 6.06.
A A
Սպորտ

Շվեդիայի հավաքականը հաղթեց Հայաստանին. ընդհատվեց մեր թիմի անպարտելի խաղերի շարքը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր ընկերական խաղում մրցեց Շվեդիայի ազգային թիմի հետ: Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում կայացած թիմերի անդրանիկ հակամարտությունն ավարտվեց շվեդ ֆուտբոլիստների հաղթանակով:

Տանտերերի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Էմիլ Ֆորսբերգը և Մարկուս Դանիելսոնը, իսկ երկրորդում` Մարկուս Բերգը: Հայաստանի հավաքականից միակ պատասխան գոլը 64-րդ րոպեին խփեց Վահան Բիչախչյանը: Հանդիպման 38-րդ րոպեին տանտերերը չկարողացան իրացնել 11մ հարվածը: Այն ետ մեղեց մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոն:

Այդպիսով, Շվեդիայի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և ընդհատեց մեր ընտրանու 9 անպարտելի խաղից բաղկացած շարքը: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն արդեն կանցկացնի սեպտեմբերին, աշխարհի առաջնության ընտրայան փուլի շրջանակում: