Բացել լրահոսը Փակել լրահոսը
2222
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի Superbet Chess Classic մրցաշարի 1-ին տուրում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկեց շախմատի Superbet Chess Classic խոշոր մրցաշարը:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն առաջին տուրում հանդիպեց ռումինացի գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուի հետ: Կողմերը շատ արագ փոխանակեցին ծանր խաղաքարերը և արդեն 29-րդ քայլից հետո հաշտություն կնքեցին:

Նույնպիսի արդյունքներ գրանցվեցին նաև մնացած չորս պարտիաներում, այնպես որ առաջին տուրից հետո մրցաշարում չկա ոչ մի ընդգծված առաջատար:

Վաղը կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի գրոսմայստեր Վեսլի Սոյի հետ: