Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Քաղաքականություն

Դավիթ Բաբայանը և Կաթողիկոսը քննարկել են Արցախի ապագային առնչվող հարցեր

Հունիսի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ-ն։
 
Հանդիպման ընթացքում արծարծվել են եկեղեցի-հասարակություն և հայրենիք-Սփյուռք կապերին, Արցախի ապագային, տարածաշրջանային գործընթացներին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։
 
Երկուստեք ընդգծվել է Արցախի կարևորագույն դերակատարությունը համայն հայության կյանքում։
 
ԱՀ արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախին մշտապես սատարելու և Արցախը որպես համահայկական արժեք ներկայացնելուն ուղղված նվիրական ջանքերի համար։