Բացել լրահոսը Փակել լրահոսը
նաիրա զոհրաբյան
A A
Հասարակություն

Վեհափառ, կո՛չ արեք, որ առաջիկա Վարդավառին փողոցային վակխանալիա չլինի. Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած մարդաշատ միջոցառմանը։ Գրառման մեջ նա մասնավորապես նշել է․

«Ես գրեթե համոզված էի, որ Աբովյանի մորգում պարկերով իրար վրա լցված հայ զինվորների դիակները տեսնելուց հետո երեկ Սարյան փողոցը դատարկ պիտի լիներ։

Ես ռաբիս չեմ ու լալահառաչ հայրենասիրությունն իմ ամպլուան չէ, բայց երեկ տեղի ունեցածը սրբապղծության ակտ էր»։

Զոհրաբյանը դիմել է նաև Վեհափառին․  «Վեհափառ, դիմում եմ Ձեզ՝ հիմա արդեն կոչ արեք, որ առաջիկա Վարդավառին փողոցային վակխանալիա չլինի։ Ամոթ է»։