Բացել լրահոսը Փակել լրահոսը
50757_b
A A
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարի հետ

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարար Բեյբութ Աթամկուլովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նշվել է, որ երկկողմ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու, առկա ներուժը լիարժեք իրացնելու առումով անելիքները շատ են, անհրաժեշտ է աշխատել հստակ ծրագրերի մշակման ուղղությամբ: Մասնավորապես անդրադարձ է եղել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև գործարար կապերի ակտիվացմանը։

Երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում առկա հնարավորություններն առավել արդյունավետ ու լիարժեք ծավալով օգտագործելու անհրաժեշտությունը: