Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbs_b_c_bfe52a38593435172ba60a9de4ec1304
A A
Քաղաքականություն

Եվրամիությունն հորդորում է ՀՀ-ին ու Ադրբեջանին լուծել հումանիտար հարցերը

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

Անդրադառնալով նախօրեին Քարվաճառում ականի վրա գրանցված պայթյունի դեպքին, որի հետևանքով զոհվել էին ադրբեջանցի լրագրողներ, նա նշել է. «Ականների վրա քաղաքացիների մահվան դեպքերը պետք է կանխվեն: Պետք է փոխանակվի ականազերծման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Եվրամիությունն աջակցում է ականապատման արգելքին և հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին լուծել հրատապ հումանիտար հարցերը, այդ թվում և գերիների ազատ արձակման հարցը»: