Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Երբ տեսնեն, չեն հաղթելու, կարող են սահմանային միջադեպ ստեղծել և ընտրությունները հետաձգել․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

«Զանգելա՞ն էիք հանձնում, ասեիք՝ ոչ մի մետր չենք տալու, մինչև մեր բոլոր ռազմագերիները չգան Հայաստան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Փաստաբանների պալատի» նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով անցած տարվա Արցախյան պատերազմին։

Զոհրաբյանը նաև «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի պատասխանատուն է և մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա գտնում է, որ պատերազմում պարտությունից հետո պետք էր բանակցողին՝ տվյալ դեպքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին անմիջապես փոխել, որն էլ առաջին հերթին գերիներին վերադարձնելու հարցը կդներ։

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա Արա Զոհրաբյանը գտնում է, որ Ադրբեջանի զինված խմբերը երբ ներխուժեցին Հայաստանի տարածք, պետք էր շատ արագ ուժ կիրառել, ինքնապաշտպանություն կազմակերպել և միանգամից դիմել ՀԱՊԿ-ին։ «Ես խիստ կասկածում եմ, որ մենք ի վիճակի չենք մեր սահմանները պաշտպանել»,- հավելեց նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ նա ասաց, թե իշխանությունների վարկանիշն ընկնում է, այդ պատճառով կարող է մի օր հասկանան, որ չեն կարողանա հաղթել, ուստի ընտրությունները չեղյալ համարելու համար կարող են սահմանային միջադեպեր հրահրեն։ Մանրամասները՝ տեսանյութում