Բացել լրահոսը Փակել լրահոսը
պայթյուն-1
A A
Հասարակություն

Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի 2 լրագրող է մահացել (տեսանյութ)

Հունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Razminfo.am-ի փոխանցմամաբ՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ։ Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մահացածները 3-ն են, վիրավոր են՝ 4-ը։

Նշվում է, որ մահացածներից են պետական AzTV հեռուստաընկերության օպերատոր, 1989թ. ծնված Սիրաջ Աբիշովը (Sirac Abışov) և պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության թղթակից Մահարամ Իբրահիմովը (Məhərrəm İbrahimov)։

Հեռուստաընկերության ռեժիսորը, մեքենայի վարորդը (որը հավանաբար զինծառայող է) և մեկ քաղաքացիական անձ էլ վիրավորվել են։ Ադրբեջանական կողմը դեպքի վայրից նաև տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է արդեն պայթած մեքենան։ Դրանում հավանաբար եղել են նաև զինծառայողներ, որոնց մասին առայժմ տվյալներ չկան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։