Բացել լրահոսը Փակել լրահոսը
192703996_1664047690453862_1627563839967380583_n
A A
Հասարակություն

Կաթողիկոսն այցելել է Ստեփանակերտ

Հունիսի 4-ին ժամանելով Արցախ՝ Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ստեփանակերտում առաջին հերթին այցելեց եղբայրական գերեզմանոց, ուր ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթեց նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար, այցելեց քաջորդիների շիրիմներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։