Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հասարակությունը թմրամիջոցի ազդեցության տակ է, հիմա էլ խոտ ու բույս եք ուզում օրինականացնել որ ի՞նչ (տեսանյութ)

Աժ արտահերթ նիստում քննարկվող հարցերից մեկն այսօր «Թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունելն էր, որի միջոցով թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումն ու մեծածախ առևտուրը։

Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ելույթում նշեց՝ ինչպես կարելի է բացատրություն ստանալ, թե որն է այս հարցը արտահերթ նիստով բերելու, այդքան հրատապ քննարկելու և արագ ընդունելու պատճառը։

«Անհրաժեշտությունը կա՞ր, թե՞ ոչ։ Իրերը կոչենք իրենց անուններով։ Թմրանյութերի աճեցման համար թմրանյութի հիմք հանդիսացող բույսերի աճեցման համար հիմա հրատապ ի՞նչ անհրաժեշտություն կա։ Սրա տակ պայմանավորվածություններ կա՞ն, թե՞ չկան։ Սրանից բխող այլ գործողություններ նախատեսվո՞ւմ են։ Առանց այդ էլ ամբողջ հասարակությունը թմբիրի մեջ է, կարծես թե թմրանյութի ազդեցության տակ է, հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ է, հիմա մի հատ էլ խոտ ու բույս եք ուզում հրատապ օրինականացնել, որ ի՞նչ լինի», - ասաց Տիգրան Ուրիխանյանը։