Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xachanov
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը երկու անգամ չպահպանեց առավելությունը և դուրս մնաց Ռոլան Գարոսից

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության` Ռոլան Գարոսի 2-րդ փուլում, ցավալի պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:

Ճապոնացի Կեյ Նիսիսկորեի հետ հանդիպումը մեր հայրենակիցը բավական վստահ սկսեց և հաղթեց առաջին սեթում` 6:4: Երկրորդում նա զիջեց 2:6 հաշվով, բայց երրորդում անմիջապես ռևանշի հասավ և վերականգնեց առավելությունը` 6:2: Երրորդ սեթում Կարեն Խաչանովը կրկին առաջ անցավ հաշվի մեջ` 2:1, բայց հետո իրար ետեևից տանուլ տվեց երկու սեթ և այլևս չկարողացավ վերադարձնել կորցրածը` 4:6:

Վերջին` 5-րդ սեթում, ռուսաստանցի թենիսիստը լուրջ դիմադրություն ցույց տվեց սկզբում, բայց ընթացքում թեթևակի վնասվածք ստացավ և ստիպված դիմեց բժշկի օգնությանը: Ավաղ, նա չկարողացավ լրիվ ուժով շարունակել պայքարը և ի վերջո պարտություն կրեց` 4:6: Հանդիպումը տևեց 3 ժամ 58 րոպե:

Կարեն Խաչանովն այս պարտությունից հետո երկու աստիճանով կնահանջի աշխարհի թենիսիստների վարկանիշային աղյուսակում և կզբաղեցնի 27-րդ տեղը: