Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+havaqakan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Շվեդիա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չարտերային թռիչքով Զագրեբից մեկնել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր հավաքականն այսօրվանից կսկսի պատրաստվել Շվեդիա - Հայաստան ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենան Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, հունիսի 5-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստանի հավաքականն արտագնա ընկերական խաղում ոչ-ոքի էր խաղացել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ` 1:1: