Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Արմավիրի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել

2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 55-ամյա բնակիչը, նույն մարզի Մյասնիկյան-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իր կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն և վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություԴեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ քննչական կոմիտեիտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին