Կայացել է ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 1-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:
Ներկայացվել են սոցիալական, առողջապահության, վիճակագրության ոլորտների 2020 թվականի բյուջեների կատարողականները:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության 2020 թվականի նախնական բյուջեն 22,4 մլրդ դրամ էր, ճշտված պլանով՝ 21,1 մլրդ: Կատարողականը կազմել է 19,9 մլրդ դրամ կամ 94,3 տոկոս:
Նշված գումարով 50-ից ավել ծրագրեր են իրականացվել: Նախարար Մանե Թանդիլյանը նշել է, որ որոշ ծրագրերի կատարողականներ ցածր են՝ համավարակով ու պատերազմական իրողություններով պայմանավորված: Օրինակ՝ պրոթեզավորման պարագաններով ապահովման ծրագրի կատարողականը 70 տոկոս է, գործազրկության դեմ ուղղված ծրագիրը՝ 1255 գործազուրկից ընդամենը 50-ն է ապահովվել աշխատանքով: Իսկ ծերության պաշտպանության ծրագրի կատարողականը կազմել է 96,6 տոկոս: «Ընտանիքի անդամներ և զավակներ» ծրագրի կատարողականը 93,7 տոկոս է: Նախարարի կարծիքով որոշ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դրանց վեկտորը պետք է փոխվի ու այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Առանձին ծրագրեր ֆինանսավորվել են պահուստային ֆոնդից: Այսպես՝ համավարակի մեղմանն ուղղված ծրագրի ծախսերը կազմել են 490 մլն դրամ, պատերազմի ընթացքում ծագած խնդիրների լուծմանը 753 մլն է ուղղվել:
Առողջապահության ոլորտի համար նախատեսված բյուջեն 7 մլրդ 443,9 մլն դրամ էր, ճշտված բյուջեն ՝ 7 մլրդ 811 մլն դրամ, կատարողականը կազմել է 84,6 տոկոս:
«Անվճար բուժօգնություն» հոդվածով թերկատարումը պայմանավորված էր համավարակով ու պատերազմով: Արտահիվանդանոցային ծառայություններին հատկացվել է 2 մլրդ 576,3 մլն դրամ, 1 մլրդ դրամ՝ ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններին: Գերկատարում է արձանագրվել շտապ օգնության գծով: 110 մլն դրամի լրացուցիչ ֆինանսավորում է կատարվել այս և այլ գերկատարումը փակելու համար:
Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի պահպանման նախահաշիվը կազմել է 228 մլն 478 հազար դրամ, կատարողականը՝ 88,6 տոկոս, գործուղման ծախսերի կատարողականը կազմել է 41 տոկոս : 3 ծրագրերի բյուջեներին ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը անդրադարձել է առանձին:
Առաջին անգամ իրականացվող աշխատուժի հետազոտման ծրագրին հատկացվել էր 18 մլն 854 հազ դրամ, կատարողականը՝ 90 տոկոս:
Տնային տնտեսությունների հետազոտման ծրագրին հատկացվել էր 32 մլն 500 հազ դրամ, կատարողականը կազմել է 85,4 տոկոս:
Գյուղատնտեսության համատարած հաշվառման ծրագիրը, որը պիտի մեկնարկեր հոկտեմբերին, հայտնի պատճառներով չի իրականացվել: Ծրագիրը, որի համար նախատեսված էր 223 մլն 414 հազ դրամ, դադարեցվել է:
Նիստի վերջում պատգամավորները հանդես են եկել մի շարք հարցադրումներով:
ԱՀ ԱԺ լրատվության ևհանրության հետ կապերի բաժին