Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xorvatia
A A
Սպորտ

Հայաստանը անհատապես լավ պատրաստված թիմ է․Խորվաթիայի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի հավաքական այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ազգային թիմի հետ։

Մրցակցի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խորվաթ լրագրողների հետ խոսել է առաջիկա հանդիպման մասին։

«Մենք կաշխատենք օգտագործել բոլոր 6 փոխարինումները, որպեսզի մեծ թվով ֆուտբոլիստների խաղալու հնարավորություն տանք։ Կփորձարկենք տակտիկական երկու տարբերակ։ Բնականաբար, մեր համար կարևոր է նաև արդյունքը։ Հաղթանակը դրականորեն է ազդում թիմի վրա, ֆուտբոլիստները ձեռք են բերում վստահություն։ Գլխավորն այն է, որ տղաները վնասվածք չստանան։

Հայաստանի հավաքականը անհատապես լավ պատրաստված թիմ է։ Վերջին շրջանում մրցակիցը հանդիպել է ուժեղ հավաքականների հետ և հաղթել է, բայց և այնպես, Հայաստանը դեռևս բարձր կարգ չունի», - ասել է 54-ամյա մասնագետը։