Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայկականը կողմը «միջանցքային տրամաբանության» հարցեր չի քննարկել. Մhեր Գրիգորյան (տեսանյութ)

Հայկական կողմը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով քննարկումներում չի  քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանության» հարցեր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահին հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններում կա առաջընթաց:

«Վստահեցնում եմ, որ «միջանցքային տրամաբանության» հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու և հնարավոր էլ չէ քննարկել նման հարց: Եթե միջանցք ասելով՝ որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, մի հարց է, սակայն, եթե միջանցք ասելով ի նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ աստիճանի որևէ ազդեցություն, վստահեցնում եմ, որ դա բացառվում է իմ քննարկումների ընթացքում»,-ասաց Գրիգորյանը: