Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 1.06.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կմնա Հռոմի «Ռոմայում»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի ելույթները Հռոմի «Ռոմայում»: Այդ մասին տեղեկացնում է corrieredellosport-ը:

Անցած գիշեր, երբ լրացել է պայմանագիրը ավտոմատ երկարաձգելու ժամկետը, Հենրիխ Մխիթարյանը և նրա գործակալը կապվել են հռոմեական ակումբի հետ և հայտնել, որ համաձայն է ստորագրել նոր պայմանագիր:

Ըստ աղբյուրի, հայ ֆուտբոլիստն այժմ գտնվում է Մոնտե Կառլոյում: Առաջիկա մի քանի օրվա ընթացքում նա վերադառնալու է Հռոմ և նոր պայմանագիր կնքի «Ռոմայի» հետ:

Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանին նոր փորձություն է սպասվում առաջիկա մրցաշրջանում, քանի որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ժոզե Մոուրինյոն, որը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելիս մեր ֆուտբոլիստի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով նրան վաճառել է Լոնդոնի «Արսենալին»: Հուսանք, որ այս անգամ կողմերն ավելի լավ կհասկանան միմյանց և նոր խնդիրներ չեն առաջանա: